Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակում Արցախի դատախազությունում. 4 անձ ընդգրկվել են կադրերի ռեզերվում

Մայիս 02,2023 18:07

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ համապատասխան հրամաններով՝

-ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Նարինե Հենրիխի Սարգսյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում:

— Համաձայն «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 29-րդ հոդվածի 3-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների, հիմք ընդունելով «Դատախազներին և քննիչներին Արցախի Հանրապետության դատախազության կադրերի ռեզերվում ընդգրկելու և ռեզերվից հանելու մասին» և «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին» հրամանները՝ Լորետա Վազգենի Բարսեղյանը, Գրիգորի Սեյրանի Ամիրյանը, Վադիմ Վյաչեսլավի Հովսեփյանը և Վարսիկ Զարմիկի Շահրամանյանը ընդգրկվել են ԱՀ դատախազության կադրերի ռեզերվում:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031