Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայում Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»․ գլխավոր դատախազ

Մայիս 03,2023 11:10

2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դեպքերն աճել են 11-ով կամ 78,6 տոկոսով։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող, եւս 3 օրենքով գողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- հավելեց Վարդապետյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031