Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. «Երիտասարդները այս օրերին ցույց են տալիս, որ չեն համակերպվելու, չեն համաձայնվելու և պայքարելու են մինչև վերջ»

Մայիս 04,2023 23:50

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընդամենը մի քանի օր առաջ ձևավորված «ՈՉ՛ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները շարունակում են  ստորագրահավաքը և կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

Երիտասարդները այս օրերին իրենց օրինակով ցույց են տալիս, որ չեն համակերպվելու, չեն համաձայնվելու և պայքարելու են մինչև վերջ` իրենց հայրենիքում ապրելու իրավունքի և ապագան պաշտպանելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031