Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

Մայիս 05,2023 10:14

Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեց ընդհանուր 9 թիմ, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվեցին հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց» անվանակարգերում։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարևորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է՝ պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է նաև երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում է Հայկական դրամի 30-ամյակի առթիվ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում 50 հա նոր անտառի հիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031