Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասեր քաղել եւ իմաստուն դառնալ: «Ինչպե՞ս հաղթել» հարցի պատասխանը պետք է գտնել Արցախի պատկերաքանդակներում». «Ազգ»

Մայիս 05,2023 11:53 Share

Ապրիլի 29-ին, Քյոլնի Հայ տանը «Հայաստան եւ Արցախ՝ հին ու նոր մարտահրավերներ» երեկոյի բանախոսները՝ մշակութաբան, հուշարձանագետ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ դոկտ. պրոֆ. Համլետ Պետրոսյանը, ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, Ս.Էջմիածնի Արցախ հանձնախմբի պատասխանատու Գարեգին վրդ. Համբարձումյանն իրենց հայերեն խոսքն ուղղեցին գերմանահայ լսարանին: Համլետ Պետրոսյանը խաչքարային արվեստի, Արցախում եզակի պատկերագրային նմուշների միջոցով ներկայացրեց, թե Արցախն ինչպես է դիմագրավել թշնամուն: Եթե առավել վերացարկված՝ ապա «ինչպե՞ս հաղթել» հարցի պատասխանը պիտի գտնել այդ պատկերաքանդակներում: Զենքո՛վ, հայ զինվորո՛վ: Նրա դիտարկած պատկերագրային քարե կոթողներում չկա ռազմի տեսարան, բայց բոլոր դրվագներում մարդը պատրաստ է կռվի: Արցախցի Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ Արցախն օրհասական օրեր շատ է տեսել, «պիտի դասեր քաղել եւ իմաստուն դառնալ»:

Արման Թաթոյանն անդրադարձավ Հայաստանի եւ Արցախի համար կենսական հարցերին: Նա փաստական տվյալներ, ապացույցներ ներկայացրեց ՀՀ սահմանների, խոցելի բնակավայրերի, Արցախում, Հայաստանում Ադրբեջանի կատարած մարդու իրավունքների խախտումների, վայրագությունների , պատերազմական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների մասին: Թաթոյանը խոսեց Ալիեւի՝ հայերի դեմ ատելության քարոզի վտանգավորության, հայատյացության չնվազող պետական քաղաքականության եւ միջազգային ասպարեզում դրանց դեմ Հայաստանի հնարավոր քայլերի մասին: Թաթոյանը շեշտեց, թե Արցախի հարցում պիտի հենվել ինքնորոշման իրավունքի վրա՝ հիշատակելով ԳԴՀ կանցլեր Շոլցի Բեռլինում ՀՀ վարչապետի հետ ասուլիսում հնչեցրածը:

Եկեղեցիները մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով

Քյոլնում տեղի ունեցած համաժողովի ավարտին կազմված տեղեկագիրը փաստում է, որ համաժողովը հրավիրած վերոհիշյալ հոգեւոր կառույցները մտահոգություն են հայտնում տարածաշրջանում հակամարտության հետագա սրման առիթով, ավելի քան հազարամյա պատմություն ունեցող քրիստոնեական բազում վանքերին ու եկեղեցիներին սպառնում է օտարացում եւ ոչնչացում: Տեղեկագիրը ահազանգում է մարդասիրական աղետի մասին:
kathpress-ը ապրիլի 28-ին անդրադարձել էր վերոհիշյալ համաժողովին՝ կարեւոր եզրափակմամբ՝ «ով ագրեսիայի ժամանակ լուռ է մնում, իր համերաշխությունն է ցույց տալիս ագրեսորին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետագա քայլերն անելիս  կքաջալերվի»:

Արցախի հարցը միջազգային հարթակներում հնարավորինս շատ պիտի արծարծել:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031