Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկա չէ, որ ինչ-որ բան տաս, ինչ-որ բան վերցնես. բանակցություններ պետք է վարեն ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերն ու անհատները. Կարեն Միրզոյան. «Ազգ»

Մայիս 12,2023 11:15

«Ազգ»-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ:

— Վարչապետ Փաշինյանն օրերս «Ազատության»-ը տված հարցազրույցում 1975 թվականի քարտեզի մասին էր խոսում: Ինչպե՞ս է ստացվում, որ քարտեզների թիվը գնալով բարձրանում է. սկզբում 1920-ականների սկզբի, հետո՝ 30-ականների, այնուհետ՝ 50-ականների քարտեզների մասին էին ակնարկում, հիմա, փաստորեն, 75 թվին են հասել:

— 1975 թ-ի քարտեզը ոչ թե ՀՀ վարչապետի ընտրությունն է, այլ դա նրան պարտադրել են: Ինչո՞ւ 1975, պարզ պատճառով, որովհետեւ այդ թվականի քարտեզի շնորհիվ՝ Ադրբեջանն իր ակնկալիքներից առավելագույնը կարող է ստանալ:

— Այդ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նաեւ, այսպես ասած, «անկլավների» մասին էր խոսում: Ըստ ձեզ՝ այդ «դիսկուրսն» ինչպե՞ս արմատավորվեց մեր մեջ, եւ ինչքանո՞վ է դա վտանգավոր:

— Նորից պետք է հղում անեմ այն թեզին, որ բանակցություններ պետք է վարեն ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերն ու անհատները: Շուկա չէ, որ ինչ-որ բան տաս, ինչ-որ բան վերցնես: Նման մոտեցումն անընդունելի է: Չի կարելի տարածքային փոխանակման վերածել այս թեման: Դա մաթեմատիկական հաշվարկ չէ, որ «այսքան» հողի դիմաց «այնքանը» կստանանք: Ի վերջո՝ խոսքը Հայաստանի ու Արցախի անվտանգության, գոյության մասին է:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031