Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնությունում

Մայիս 12,2023 23:25

Տաշքենդում ավարտվում է բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը։ Այսօր կայացան նախավերջին փուլի մենամարտերը, որտեղ հաղթողները եզրափակչում չեմպիոնությունը վիճարկելու իրավունք ստացան։

Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Ափսոս, որ մեր  երկու բռնցքամարտիկներն էլ պարտություն կրեցին ու ստիպված եղան բավարարվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։ Հետաքրքիր է, որ եթե սա Նարեկ Մանասյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում, ապա Հովհաննես Բաչկովը  պատվո պատվանդանի 3-րդ աստիճան բարձրանալու է չորրորդ անգամ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031