Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաք Կոռնիձորում

Մայիս 20,2023 13:24

«Կամավորական շարժում» ՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի մասնակիցների շարասյունը հասավ Կոռնիձոր։ Քիչ հետո այստեղ կսկսվի հանրահավաք, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնելու Արցախի հայությանը։ Հանրահավաքի ժամանակ ընդունվելու է հռչակագիր՝ ուղղված Ադրբեջանին ու աշխարհին, որպեսզի նրանք իմանան, թե որն է հայ ժողովրդի իրական կամքը եւ չխաբվեն Հայաստանի իշխանության հայտարարություններին եւ գործողություններին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին ասաց, որ Կոռնիձորը պատահաբար չի ընտրվել հանրահավաքի վայր։ Ճիշտ նույն ժամին, երբ կսկսի հանրահավաքը, Ստեփանակերտից ՀՅԴ Երիտասարդական կազմակերպությունը քայլերթով կշարժվի դեպի Շուշիի մատույցներ՝ որպես բողոքի նշան Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների ապօրինի տեղադրված անցակետի։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031