Լրահոս
Օրվա լրահոսը

Թողեք տարաձայնությունները, ամբիցիաները, միավորվեք. Լևոն Ջավախյանի կոչը

Մայիս 22,2023 12:04

Գրող Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը

Կ Ո Չ  Ը Ն Դ Հ Ա Ն Ր Ա Կ Ա Ն

Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին, Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Սփյուռքին, հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, համայն հայ հասարակությանը…

Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը ուր որ է կտեղա վերից և վարից, աջից ու ձախից… Թողեք ձեր տարաձայնությունները, թողեք Ձեր ամբիցիաները, խելք֊խելքի տվեք, ձեռք֊ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար… Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն…

Գործելու ժամանակն է…
Մի թողեք, որ հայ ժողովուրդը արժանապատվությունից զուրկ խարխափի ստրկության զնդանում…

Վաղը ուշ կլինի…
Վաղը կարող է և չլինի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031