Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչներ Ալեն Սիմոնյանին ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը

Մայիս 25,2023 16:27 Share

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին ընդունել է Երեւանի 33-րդ (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծ պողոտայի) թաղամասի մի խումբ բնակիչների, որոնք երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:

Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ: Որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել