Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։
Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:



Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ հանդիպեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և իր մոտիվացիոն խոսքում կիսվեց բիզնեսի վարման և կառավարման սեփական փորձով։
Կարդացեք նաև


«Միասին մենք նպատակ ունենք բացահայտելու երիտասարդների ներուժը՝ օգնելով նրանց դառնալ փոփոխություն բերողների հաջորդ սերունդը: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ոգևորված ենք այն դրական ազդեցությամբ, որ կարող ենք ստեղծել միասին: Մենք վստահ ենք, որ այս աջակցության շնորհիվ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը կշարունակի հարթակ լինել մեծ ձգտում ունեցող երիտասարդների համար՝ զարգանալու և իրենց լուծումներն իրականություն դարձնելու ճանապարհին։»,- նշեց Արշակ Կարապետյանը։
CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ























































