Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը չի կարող մասնակցել Ուիմբլդոնյան մրցաշարին

Հունիս 23,2023 22:11

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ATP վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, չի մասնակցի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից  Ուիմբլդոնյան մրցաշարին։

Այս մասին նա գրառում է արել համացանցում՝ նշելով, որ նման որոշում կայացնելն իր համար հեշտ չի եղել։ «Շատ դժվար է գրել Ուիմբլդոնից հրաժարվելու մասին այս հայտարարությունը։ Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած ցավալի վնասվածքից հետո ես մինչեւ վերջ հույս ունեի, որ այս մի քանի շաբաթում կհասցնեմ վերականգնվել։ Սակայն բժիշկներն ինձ հավաստիացրին, որ իմ մասնակցությունը անհնար է»,- գրել է Խաչանովը։

Ուիմբլդոնյան մրցաշարը կայանալու է հուլիս 5-ից 16-ը։ Խաչանովը վերջին անգամ Լոնդոնում խաղացել է 2021 թվականին։ Այն ժամանակ նա հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930