Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը «սեփական քաղաքացիների համար»

Հունիս 26,2023 16:38 Share

ԵԽԽՎ նախագահ Թինի Կոխը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որպեսզի «Ադրբեջանի քաղաքացիները Ղարաբաղում» ապահովվեն օգնությամբ:

Կոխը նշել է, որ բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է՝ հայկական մեծ բնակչությամբ, բայց «դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս անել ինչ ուզում է այդ քաղաքացիների հետ»: Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը հանգեցնում է, կարող է հանգեցնել հսկայական աղետի, այդ տարածքում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են այդ միջանցքից:

«Միջանցքը փակված է, և դա Ադրբեջանի կողմից սեփական պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել իր պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, Ադրբեջանի տարածքի քաղաքացիներին»,- ասել է Կոխը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել