Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» ֆիլմի պրեմիերային

Հուլիս 01,2023 22:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

 

Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև նրա հասարակական գործունեությունը:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31