Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների հիմքում շեշտադրել են երեխայի լավագույն շահի ապահովումը. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ

Հուլիս 07,2023 12:22

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում Քենսինգթոնյան պալատում հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների հետ իրականացված ծրագրերն ու համագործակցության արդյունքները։

Ընդգծելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից անձի կարիքին համապատասխան տրամադրվող ծառայությունները։

Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինը խոսել է շուրջ 100 բարեգործական և այլ կազմակերպությունների ծրագրերում իր ներգրավվածության, հանրային աշխատանքի, խոցելի խմբերի իրավունքների իրազեկման արշավների մասին, որոնց մի մասը ֆինանսավորվում է իր ընտանիքի կողմից։ Անդրադարձել է նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայություններին, խնամատար ընտանիքի, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերին։

Երկուստեք երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում շեշտադրել են երեխայի լավագույն շահի ապահովումը՝ նրանց համար ստեղծելու առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր։

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31