Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործողությունը ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը. Ռուբեն Վարդանյան

Հուլիս 11,2023 23:50

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլ տալ հումանիտար բեռների անարգել տեղափոխումը, Ադրբեջանը կրկին սահմանափակում է Կարմիր Խաչի մուտքը Արցախ՝ մեղադրելով Կարմիր Խաչին ապօրինի բեռներ տեղափոխելու մեջ։ Այդ մասին Թվիթերում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Կարմիր Խաչը միակ միջազգային կազմակերպությունն է, որ մտնում է Արցախ այս օրերին՝ ծայրահեղ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու և նրանց կյանքը փրկելու նպատակով։ Ադրբեջանի այս գործողությունը ավելի է խորացնում առկա հումանիտար ճգնաժամը՝ բացասական հետևանքներ ստեղծելով 120 հազար մարդկանց համար։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է հասնել Արցախի հայկական բնակչության վերացմանը բոլոր հնարավոր մեթոդներով։ Ադրբեջանի ղեկավարությունը այսպես է տեսնում հակամարտության լուծումը։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը միջամտի և կանխի այս վտանգավոր ու խելահեղ պահվածքը։

Միայն իմիտացնելով խաղաղության գործընթացը և անտեսելով առկա իրողությունները՝ մենք չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը»,- գրել է Վարդանյանը։

Թարգմանությունը` «Հրապարակ օրաթերթ»-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31