Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ «ոչ կոռեկտ մեկնաբանությունների» և ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման մասին

Հուլիս 18,2023 13:25

Ա1+. ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ, որի ժամանակ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի անհապաղ և ամբողջական ապաշրջափակման, երկկողմանի տրանսպորտային երթևեկության վերականգնման անհրաժեշտությունը ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսպահովոման համար պայմանների ստեղծումը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի բոլոր հարցերի լուծումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31