Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքին դուրս չենք թողել, արեւմտյան հարթակներում ավելի շատ ենք բանակցություններ ունեցել»․ Փաշինյան

Հուլիս 25,2023 15:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Արեւմուտքը կարծես դուրս է մնացել բանակցություններից։ «Բայց, կներեք, մենք այս տարի ավելի շատ արեւմտյան հարթակներում ենք բանակցություններ ունեցել, ո՞նց եղավ, որ Արեւմուտքին դուրս ենք թողնում»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ օրերս իր արած հայտարարությանը՝ նշելով․ «Մեր ու բոլորի ընկալումն այն է, որ մենք ապրում ենք Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում։ Ես ասում եմ՝ եկեք քարտեզին նայենք, ժողովուրդ, հասկանանք, թե ո՞ւմ արանքում ենք ապրում։ Մենք Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում չենք ապրում, մենք ապրում ենք Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արանքում։ Կա՞ն կասկածներ, որ դա այդպես չէ։ Մենք չենք նկատում, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում չենք ապրում, բայց մենք մեզ ընկալում ու դիրքավորում ենք մի երկիր, որն Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում է ապրում։ Եվ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հենց այս ընկալման արդյունքում է, որ մենք ենք, Ամերիկան է եւ Ռուսաստանը։ Բայց այդպես չէ»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Եթե մենք գլխի չենք, թե որտեղ ենք, ո՞նց ենք մեր հարցերը լուծելու։ Մեր լրահոսը, որ նայում ենք, տպավորություն կարող է լինել, թե աշխարհում երեք երկիր կա՝ Ռուսաստանը, Ամերիկան ու Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը»-ի տրամաբանությունն է։ Ես ասում եմ՝ եկեք դուրս գանք այդ տրամաբանությունից։ Մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ մեր լինելիությունը, մեր պետության զարգացվածության մակարդակը կախված է այս ըմբռնումից, որ մենք հասկանանք, թե ուր ենք, եւ հասկանանք, որ առաջին հերթին այստեղ ու այս հարթության վրա պետք է մեր հարցերը կարգավորենք»,- ընդգծեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31