Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն իր Twitter-յան էջում նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհը մատակարարումների համար օգտագործելու վերաբերյալ․ «Բայց այս ճանապարհից օգտվել թույլ չտալը, տեղի բնակիչներին որպես պատանդ շահագործելը, ապրանքների իմիտացիոն առաքում կազմակերպելը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա և շանտաժ»։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Ադրբեջանի նախագահի օգնականի պնդումները, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել․ «Դա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»։
Էդմոն Մարուքյանը նաեւ թվիթերյան գրառմամբ է արձագանքել՝ նշելով, որ Հիքմեթ Հաջիևի խոսքերը պետք է մեկնաբանել որպես ցանկություն, և որ նա այդ ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն․ «Բրյուսելում նման պայմանավորվածություն չի եղել, և դա կարելի է հեշտությամբ ստուգել և հաստատել Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարությամբ»։
Կարդացեք նաև
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։
«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»,–գրել է Կոստանյանը։



















































