Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը

Հուլիս 27,2023 22:40

Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019թվականին Եղեգնաձոր քաղաքում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հայտնում է «Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանը.

«Վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին  ու  կոմայի մեջ էր գտնվում մինչև այսօր։

Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև  ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տրդատ  Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, և գործով կալանավորված է նրա այն ժամանակվա  օգնականը։

Արդյոք հիշու՞մ են  մարդիկ այդ դեպքը, արդյոք հասկանու՞մ են, որ երկրում  անպատժելիության մթնոլորտը սրանց օրոք հասել է գագաթնակետին` քաղաքացու վրա թքելուց սկսած, նմանատիպ  դաժան սպանություններով վերջացրած, այն էլ պետական կարևոր պաշտոնյաների  անմիջական մասնակցությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31