Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom շարժական ցանցի արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն Հայաստանում է

Օգոստոս 01,2023 17:47

Այսօր «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ էր հետևում Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի՝ Ericsson ընկերության սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Դեռ օրեր առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում գլխավոր տնօրենը շեշտել է, որ «Յուքոմ» ՓԲԸ 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը և որ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։

«Նախօրոք տեղեկացրել ենք, որ սկսել ենք ցանցի վերազինման, զարգացման, արդիականացման և ընդլայնման աշխատանքները, որոնք բաղկացած են մի քանի փուլերից։ Առաջին փուլի առաջին մասի սարքավորումներն արդեն ժամանել են, դրանք հիմա բեռնաթափում ենք, իսկ պահեստից հետո դրանք տեղադրվելու են տարբեր կայաններում։ Ուզում եմ կրկին հիշեցնել մեր բաժանորդներին, որ մի փոքր համբերություն է անհրաժեշտ, որովհետև բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնելու ցանցում, որի ընթացքում ընդհատումներ կամ որակի անկում կարող է նկատվել, բայց վերջում մենք շարժական կապի ցանցի հիանալի որակ ենք ունենալու և հիանալի փորձառություն կապահովենք մեր աննման և սիրելի բաժանորդների համար», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031