Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչը» պետք է գնա միջազգային կառույցների դռները թակի, ստիպի, համոզի, որ տեռորիստներին ամենալուրջ ձեւերով պատժեն». Ցույց՝ ԿԽՄԿ-ի մոտ

Օգոստոս 02,2023 14:03

Այսօր քաղաքացիները «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով միջազգային գործընթաց սկսել եւ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Ցուցարարներից մեկը՝ Հրաչյա Բաղդասարյանը, որն արցախցի ուսանող է, լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր պահանջը չի փոխվել, նույնն է՝ Վագիֆ Խաչատրյանին պետք է վերադարձնեն հայրենիք ու արցախահայերին երաշխիքներ տան, որ վաղը էլի նույնը չի լինելու, Կարմիր խաչի հետ տեղափոխվելուց էլի ձերբակալեն, առեւանգեն ու տանեն»:

Նա ասաց, որ իր ծնողներն Արցախում են՝ շրջափակման մեջ. «Ստեփանակերտում կոնկրետ վիճակը շատ վատ է, մարդիկ սոված են, արդեն հայտարարում են, որ հացի ծավալներն են քչացնում, սարսափելի վիճակ է: Կարմիր խաչից ակնկալում եմ, որ այլեւս այսպիսի դեպք չգրանցվի, «Կարմիր խաչը» պետք է գնա միջազգային մնացած կառույցների դռները թակի, ստիպի, համոզի, որ տեռորիստներին ամենալուրջ ձեւերով պատժեն: Ես դա եմ ակնկալում»:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան՝ վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել՝ հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031