Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի․ «Ես չեմ կարող հանդուրժել Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը, եթե հանդուրժեմ, նույնն է հանդուրժեմ, թե նախկիններն ինչպես են թքել ինձ վրա»

Օգոստոս 03,2023 14:34

Վարդգես Գասպարին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է անում։ Նա կրկին պառկել է գետնին, որով իր բողոքն է հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու առնչությամբ։

«Խնդիրն այն է, որ ցավոք, հանրության մի հոծ բազմություն դա ընդունելի է համարում։ Խոսքս ուղղված է ոչ միայն պաշտոնյաներին, այլ նաեւ հանրությանը։ Ցավալի է, ես արձանագրում եմ, որ 20 տարվա իմ պայքարը շատ քիչ ազդեցություն է ունեցել։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում մի խումբ այլ մարդիկ էին գտնում, որ պետք է թքել ընդդիմադիրների վրա, հիմա մեկ այլ խումբ է գտնում, որ պետք է թքել ընդդիմադիրների վրա։ Իսկ ընդհանրապես, մարդու վրա թքելն անընդունելի է, առավել եւս պաշտոնյայի կողմից։ Ով ուզում է լինի, ով ուզում է լինի նրա ընդդիմախոսը, ուզում է լինի՝ դաշնակցական, բուդդիստ, ինչ ուզում է՝ լինի, չի կարելի մարդու վրա թքել։ Սա արժեքային խնդիր է։ Ցավալի է, որ երկրի երկրորդ դեմքը դա կատարում է, քրեական հանցագործի վարքագիծ է ցուցաբերում, ասում է՝ լավ եմ արել, երեւանցի տղա եմ։ Ես չեմ կարող դա հանդուրժել։ Եթե դա հանդուրժեմ, նույնն է, որ հանդուրժեմ, թե նախկիններն ինչպես են թքել ինձ վրա։ Չեմ կարող հանդուրժել»,-լրագրողներին ասաց Գասպարին։

Ալեն Սիմոնյանի թքելու մասին Փաշինյանի գնահատականի մասին էլ, ըստ որի, Փաշինյանն ընդամենը ասել է՝ անընդունելի է, Գասպարին ասաց․ «Թիմակցին ամեն գնով պաշտպանելը ճիշտ չէ։ Ոնց թե, Ալեն Սիմոնյանն աստված չէ, եթե աստված լիներ, այդպես չէր լինի։ Մարտի 1-ին մեզ գնդակահարողներն աստված չէին, դրա համար էլ գնդակահարեցին։ Ես սպասում եմ վարչապետն իր կարծիքը վերանայի»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում այս իշխանության քայլերին, Գասպարին ասաց՝ իմ ընտրած իշխանությունն է, գտնում եմ, որ անում է հնարավորը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031