Լրահոս
Օրվա լրահոսը

Վերստին ստանձնել Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը․ մտավորականների պահանջը Նիկոլ Փաշինյանից

Օգոստոս 05,2023 20:14

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության և մտավորականության պահանջները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Պարոն վարչապետ,

Արցախի չճանաչված Հանրապետությանն ու արցախահայությանը, բուն Հայաստանի Հանրապետությանը սպառնացող ներկա գոյութենական վտանգն առաջացել է ՀՀ կառավարության և անձամբ Ձեր անպատասխանատու, անխոհեմ գործողությունների և անգործության հետևանքով։

Մասնավորապես, Ձեր՝ որպես երկրի վարչապետի հակասահմանադրական, ՀՀ 1990թ․ օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրի տառին ու ոգուն, համայն հայության կամքին ներհակ հայտարարություններն Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը հիմք են ծառայել բռնապետական Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և արցախահայության նկատմամբ ահաբեկչական զինված հարձակումների և շրջափակման ու սովամահության մատնելու ցեղասպանական գործունեություն իրականացնելու համար։

ՀՀ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս և մտավորականներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից և ՀՀ վարչապետից անհապաղ․

  • Պաշտոնապես հրաժարվել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց։
  • Վերստին ստանձնել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի պարտավորությունը։
  • Ձեռնարկել ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ և անհապաղ բացել Արցախը Մայր Հայաստանին կապող Բերձորի միջանցքը։

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ, նախագահ Գևորգ Մանուկյան

«ԹՌԻՉՔ» ՀԿ նախագահ Հովհաննես Նիկողոսյան

«Մեր Հայրենիք» նախաձեռնության համակարգող Վարդգես Քեշիշյան

«ԱՐԱԶԱ» ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյան

Կորյուն Թորոսյան, պրոֆեսոր

Դավիթ Գյուլզադյան, բ․գ․թ․, դոցենտ

Նարինե Կռոյան, բ․գ․թ․, արձակագիր

Գագիկ Աղաբաբյան, երգահան, մշակութաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031