Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էրիկ Էսրայիլյանը, Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը հրապարակումներ են կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ

Օգոստոս 09,2023 11:34

Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը Facebook-ի իր էջում տարածել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը, որում Արցախում կատարվողը որակվում է որպես ցեղասպանություն:

«Խնդրում եմ տարածել: Այս զեկույցը պատկանում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներ է օգտագործում տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար: Կարդացեք և տարածեք զեկույցը»,- գրել է Էսրայիլյանը:

Իրենց սոցցանցերի էջերում զեկույցը տարածել են նաև Քիմ Քարդաշյանը և երաժիշտ Սերժ Թանկյանը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031