Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հայերը բողոքի ցույց են արել Բերձորի միջանցքը բացելու պահանջով: Քանի որ որոշակի սահմանափակումներ կային մարդկանց թվի հետ կապված, եւ 50 հոգուց ավելի չէր կարող լինել տարածքում, ցուցարարները բաժանվեցին 2 խմբի: Մի մասը բողոքի ցույցը շարունակեց անել ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ, իսկ մյուսները՝ երթով տեղափոխվեցին հարեւան պուրակ: Կազմակերպիչները տեղեկացրին, որ 48-րդ փողոցում արտոնված է մեծաթիվ մարդկանց հավաքը:

«Մենք երբեք չենք հաշտվի Արցախը կորցնելու հետ, դրա իրավունքը չունենք, ժամանակին կորցրել ենք Մասիս սարը, Դվինն ու Աղթամարը, ու հիմա էլ, եթե հաշվենք, բոլորս վտանգվելու ենք: Արցախը կորցնելով՝ կբացենք Հայաստանի դարպասները եւ կկորցնենք մնացած տարածքները»,-ասաց ցույցի մասնակիցներից մի տիկին:

Կարդացեք նաև
Ցույցին մասնակցում էր, նաեւ ելույթով հանդես եկավ Armenian National Association-ի հիմնադիր ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը, որի տիկինը հայուհի է։ Դոնալդ Վիլսոն Բուշը Վուդրո Վիլսոնի ժառանգներից է:


















































