Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ»․ Տիգրան Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից

Օգոստոս 29,2023 13:56 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր լրագրողը հարց ուղղեց՝ Արցախում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանի ավագանու ընտրությունների վրա։ «Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ, որովհետեւ մարդիկ հավաքվել են, որպեսզի նաեւ իրենց խնդիրները ինձ բարձրաձայնեն։ Տարբեր ֆորմատով ես լրատվականների հարցերին պատասխանում եմ։ Եվ եթե հարկ համարեմ քարոզչության ժամանակահատվածում ձեր հարցերին պատասխանել, անպայման կպատասխանեմ»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ որեւէ թեմայից չի խուսափում։ «Ուղղակի ես չեմ սպասարկում լրատվականների օրակարգը, որոնք կոնկրետ քաղաքական օրակարգ ունեն»,- ասաց Ավինյանը։

Նա նախընտրական քարոզարշավն այսօր շարունակում է Աջափնյակ վարչական շրջանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել