Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի արտգործնախարարը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը

Սեպտեմբեր 03,2023 18:34

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։

Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորեցին Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնեցին այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Պլատֆորմի գործունեությունը, այդ թվում՝ Արցախի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում գործադրվող ջանքերը։ Նա նաեւ հետաքրքրվեց Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հետեւանքով  Արցախում ստեղծված կացության մասին։ Արտգործնախարարը ներկայացրեց Արցախում տիրող ծանր հումանիտար ճգնաժամը եւ այն գործունեությունը, որը ծավալում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ արտգործնախարարությունը շրջափակման վերացմանը հասնելու ուղղությամբ։

 

Մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները կիսվեցին իրենց դիտարկումներով եւ մտահոգություններով, հարցեր ուղղեցին Արցախի պաշտոնյային, նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ կարող է անել պլատֆորմը՝ շրջափակման հաղթահարման եւ Արցախի խնդրի կարգավորման գործում ավելի առարկայական ներդրում ունենալու հարցում։ Հանդիպման վերջում մասնակիցները ցանկություն հայտնեցին պահպանել օպերատիվ կապ եւ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող իրենց հետագա գործողություններն իրականացնել Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար։

Պլատֆորմի ներկայացուցիչները նաեւ այցելեցին Արցախի ներկայացուցչությունում բացված՝ Արցախի մասին պատմող յուղաներկ նկարների ցուցահանդես։ ՀԱՊ համակարգողը գրառում արեց Հայաստանում Արցախի ներկայացուցչության հուշատետրում։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930