Արցախաբնակ, անվտանգության հարցերի փորձագետ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվս մի ապացույց այն բանի, որ Ադրբեջանի Կարմիր Մահիկ ընկերության աշխատակիցները, թվում է, թե պետք է «թեթեւացնեին մարդկանց տառապանքները, պաշտպանեին մարդու կյանքն ու առողջությունը եւ ապահովեին մարդու անձի նկատմամբ հարգանքը, հատկապես զինված հակամարտություննների եւ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ», սակայն առաջին իսկ օրից մասնակցում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակմանը։
Կարմիր Մահիկի աշխատակիցները, որոնք բնապահպանների դիմակի տակ թաքնված փակել են Արցախի կյանքի ճանապարհը, այս պահին Ասկերանի մոտ մասնակցում են, այսպես կոչված, «Մարդասիրական բեռնատարների» շոուին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: