Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից:


Ներկա ծնողներից շատերը նշել են, որ երեխաներին անպայման տանելու են շաբաթօրյա հայկական դպրոց, որպեսզի հայոց լեզուն միշտ կիրառեն։ Վարչապետի տիկինը գնահատել է ծնողների որոշումը, վստահեցրել, որ մայրենի լեզուն իմանալը շատ կարևոր է այսօր Սփյուռքի հայրենակիցների ու հայ ժողովրդի համար։
Բոլոր ներկաները՝ մեծերն ու փոքրերը, վստահեցրել են, որ անհամբեր սպասում են կրկին Հայաստան մեկնելու հնարավորությանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ երեխաներին կոչ է արել ապագայում մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:
Կարդացեք նաև
Օդեսայից եկած հայ մանուկները երաժշտական համար էին պատրաստել, երեխաները Աննա Հակոբյանի համար նաև իրենց նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքներ էին բերել։
Աննա Հակոբյանը հայ մանուկներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը (սմարթֆոններ, համակարգիչներ)։
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետի տիկնոջը հանդիպումը կազմակերպելու համար, վստահեցրել, որ Ուկրաինայում ապրող հայերը երկար տարիներ սպասել են այս հանդիպմանը։
Աննա Հակոբյանը ընդգծել է կայուն խախաղության հասնելու կարևորությունը՝ Հայաստանում, Ուկրաինայում, աշխարհի մյուս երկրներում։ Վստահեցրել, որ հանդիպումից գնում է մեծ տպավորություններով ու սիրով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, զրուցել մի շարք թեմաներից: Դեսպանության երկարամյա աշխատակիցները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, ընդգծել, որ առաջին անգամ է դեսպանությունում նման ֆորմատով հանդիպում կազմակերպվում։
Դեսպանության շենքում նախատեսված էր նաև ուկրաինաբնակ անվանի հայեր` ռեժիսոր Ռոման Բալայանի և նկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Չերկասի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը, Լվովի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:
Աննա Հակոբյանի պաշտոնական կայք


















































