Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Փիլոսյանը ստանձնել է Մհեր Մկրտչյանի շահերի պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործում

Սեպտեմբեր 10,2023 15:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախկին դատավոր, այժմ փաստաբան Աննա Փիլոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։

Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։

Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։

Հ․Գ. Թե ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել