«Ռուսաստանի հայ համայնքում, որը հիմնականում քաղաքային բնակչություն է, ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի քաղաքային համայնքներում. հասկանալի է, որ նման ցուցանիշ չէր լինի, եթե լինեին անհարմար պայմաններ»,- այս ժողովրդագրական տվյալի, նաեւ այլ կենցաղային օրինակաների վրա այսօր հայ-ռուսական համագործակցությունները, դրանց արդյունավետությունը եւ հեռանկարները փորձեց բացատրել ժողովրդագիր, «Գիտելիքի դիվանագիտություն» խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության վերլուծաբան Վլադիմիր Տիմակովը:

Բանախոսի կարծիքով, որը ձեւավորվել է ուսումնասիրությունների հիման վրա, Ռուսաստանի եւ Հայաստանի մշակութային եւ քաղաքակրթական մտերմությունը, բարձր մակարդակի վրա է. Բելառուսից հետո, Հայաստանը Ռուսաստանին ամենամոտ եւ մշակութային առումով ամենաշատն առնչվող երկիրն է, ինչը տարբեր դրսեւորումներ ունի: Դրսեւորումներից մեկն էլ, ըստ ժողովրդագրի, այն է, որ հայերի շատ արդյունավետ ինտեգրում են ռուսական հասարակությանը։ Իբրեւ դրա օրինակ, նա նշում է Արցախից արտագաղթած մի ընտանիքի պատմությունը, երբ երեխաները ռուսական դպրոց են գնացել՝ ռուսերենից զրո գիտելիքով, բայց դպրոցն ավարտել են ամուր չորսով, այն դեպքում, երբ ռուսաց լեզվի շատ կրողներ անգամ, թելադրություն գրելիս ավելի շատ սխալներ էին թույլ տալիս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































