Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ուզում մասնակցել Հ1-ում քաղաքապետի թեկնածուների բանավեճին մի շարք պատճառներով. Անդրանիկ Թևանյան

Սեպտեմբեր 13,2023 17:46

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Հ1-ով:

Հեռուստատեսությունն արդեն համապատասխան հրավերներն ուղարկել է նաև ինձ:

Ես շնորհակալ եմ այդ հրավերի համար, սակայն չեմ ուզում մասնակցել այդ բանավեճին մի շարք պատճառներով:

1.Բանավեճի ձևն ու կառուցվածքը թույլ չի տալու մեր քաղաքացիներին հասկանալու թեկնածուների ամբողջական ծրագրերն ու առաջարկները, որի արդյունքում այդ ամենը ավելի շատ վերածվելու է շոուատիպ միջոցառման, որին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:

2.Քննարկման օրակարգը չի համապատասխանում Հայաստանի, Արցախի իրական օրակարգին և մեր առաջ ծառացած վտանգավոր մարտահրավերներին, և մարդկանց մոտ կարող է առաջանալ հակառակ արձագանքը, երբ երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ քննարկելու ենք, օրինակ, համատիրությունների աշխատանքների որակն ու նպատակահարմարությունը:

3.Ես ընտրարշավի առաջին օրվանից հայտարարել եմ, որ ավագանու ընտրության մասնակցող ուժերից որևէ մեկին չեմ անդրադառնալու և որևէ 1-ին համարի հետ բանավեճի չեմ մտնելու: Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած հակապետական քաղաքականությամբ: Ու քանի որ Փաշինյանի նշանակած թեկնածուն այդ հարթության վրա չի կարող ներկայացնել իր ղեկավարին, ուստի անիմաստ ժամավաճառությամբ չեմ զբաղվելու:

Հ.Գ. Հրավիրում եմ մեր քաղաքացիներին սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կայանալիք հանրահավաքին, որին կհաջորդի երթը:

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930