Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը». Գոռ Գևորգյան

Սեպտեմբեր 15,2023 20:55

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Մեզանից յուրաքանչյուրը՝  Հայաստանի և Արցախի մաս է, յուրաքանչյուրս՝ մեր ժողովրդի մասնիկն ենք, և հետևաբար ամեն մի ձայն անգնահատելի է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում:

Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ, ինչպիսի ուղերձ եք հղում Արցախում շուրջ 9 ամսից ավել շրջափակման և աղետալի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին:

Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930