Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասսայական անկարգություն էր այստեղ տեղի ունենում, 20-ից ավելի ոստիկան կա հիվանդանոցում»․ ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ

Սեպտեմբեր 20,2023 00:01

«20-ից ավելի ոստիկան կա հիվանդանոցում»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հարցին, թե հատուկ միջոցների կիրառման հրամանը որտեղի՞ց էր տրվել ոստիկաններին, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որտեղ պետք է, կասենք»։ «Եկեք միասին գնանք ոստիկանություն, տեսեք՝ քանի ոստիկան կա հիվանդանոցում։ Չի հետաքրքրո՞ւմ ձեզ»,- «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանին դիմեց փոխոստիկանապետը։ Նա հայտարարեց․ «Մասսայական անկարգություն էր այստեղ տեղի ունենում»։

Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ ասացին, որ կառավարության շենքի մոտ այսօրվա ցույցի մասնակիցներից ոմանց պայուսակներում քարեր են եղել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930