Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ տարածաշրջանում ավարտվեն զինված ռազմական գործողությունները. Դունյա Միյատովիչ

Սեպտեմբեր 20,2023 19:20

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ես ցավում եմ Ղարաբաղի շրջանի շուրջ ռազմական էսկալացիայի  և խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա դրա ազդեցության պատճառով:

Վերջին տարիների ընթացքում, ինչպես նշված է իմ 2021թ. հուշագրում, տեղի բնակչությունը տառապում է տարածաշրջանում զինված ռազմական գործողությունների մարդասիրական և մարդու իրավունքների հետ կապված հետևանքներից: Մասնավորապես, անցած դեկտեմբերից սկսած՝ նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով հիմնական պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով նրանց տառապանքը։

Ես ի գիտություն եմ ընդունում, որ հրադադար է հայտարարվել։ Շատ կարևոր է, որ տարածաշրջանում ավարտվեն զինված ռազմական գործողությունները՝ ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգությունը։ Կարևոր է երաշխավորել կանոնավոր և անարգել մուտք մարդասիրական օգնություն ցուցաբերողների և նրանց համար, ովքեր ապահովում են տեղի տուժած բնակչության իրավունքների պաշտպանությունը:

Հաշտեցման ճանապարհը պետք է շտապ վերականգնվի, և պետք է վերականգնվի երկխոսությունը՝ հիմնված տուժած բնակչության մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգման վրա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար բոլոր մարդկանց համար:

Ես հաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930