Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետք» մեդիա-գործարանի լրագրողը տուժող չի ճանաչվել

Սեպտեմբեր 22,2023 10:35 Share

«Հետք» մեդիա-գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը  հանրահավաք լուսաբանելիս վնասվածքներ էր ստացել հանրահավաքի վայրում ոստիկանության կողմից հատուկ միջոցի՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևաքնով։

Անուշը բեկորային վնասվածք էր ստացել, որի հետևանքով, ըստ բժիշկների, մակերեսային այրվածք էր առաջացել։

Aravot.am-ը Անուշ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրավապահներն իրեն տուժող ճանաչե՞լ են: Լրագրողն ասաց, որ տուժող չի ճանաչվել, վերքերն էլ սկսում են լավանալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել