Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՊԲ-ն սկսել է հանձնել զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ

Սեպտեմբեր 22,2023 21:50

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը ռուս զինծառայողների հսկողության ներքո։

Բացի այդ, Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, հակատանկային կառավարվող հրթիռ  դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930