Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սահմաններին կանգնած է «գորշ գայլերի» մի ոհմակ, որը պատրաստ է դաժանությամբ մխրճվել Հայաստանի տարածք». Դավիթ Սահակյանց

Սեպտեմբեր 25,2023 16:19

«Երկարաձգում էին մաքսիմալ, որ ֆինանսական հարցերը լուծեն, հետո դուրս պրծնեն Արցախից՝ այնտեղ թողնելով հասարակ սպաների..․ Մի աղջիկ կա Ստեփանակերտում եմ իր հետ ծանոթացել, ինձ ասել է, որ իրենց գերդաստանի 7 տղամարդիկ, ասել են՝ մնալու ենք Արցախում ու ամեն մեկս մեր բաժին նռնակն ունենք: Այս մարդիկ են պահել ու պահում իրենց հողը, տա Աստված, գոնե իրենց մի մասը ողջ մնա, իրենք հայտնվեն ազատության մեջ… Ու այս ֆոնին մեկ էլ բունկերային ասպետը ուրախ հայտարարում է, որ ինքն արդեն Հայաստանում է: Ու ըստ երեւույթին՝ կպնելու է այն պայքարին, որ տանում է իշխանությունը իրական հայրենասերների դեմ: Փաստորեն համալրվեցին Նիկոլի շարքերը»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ու Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի Հայաստանում գտնվելու մասին լուրերին:

«Նիկոլն իրականացրեց իր բաղձալի երազանքը: «Մեր քաղաքը կմաքրենք ղարաբաղցի տականքներից» արտահայտությունն ի կատար ածվեց, մի բան, որ Նիկոլը հայտարարել էր 2008թ: 2008թ հայտարարածը նա այսօր կյանքի է կոչել եւ երջանիկ է, որ այդ հարցը իր պատկերացմամբ լուծել է»,-նշեց Դավիթ Սահակյանցը:

«Տեղեկացա որ արցախցի մի կին երեխայի հետ ցանկացել է իրեն կամրջից գցել …Հայրենակիցներ ջան, ժողովուրդ ջան, դուք էդ ամեն ինչը տեսնելու եք ձեր քաղաքներում: Եթե չկանգնեցնենք այս պրոցեսը, նման դեպքերը լինելու են Հայաստանի ցանկացած քաղաքում: Թուրքիային պետք չէ, որեւէ հայի ներկայություն այս տարածաշրջանում»,-հավելեց մուլտիպլիկատորը, ապա նշեց, որ Նախիջեւանում գտնվող թուրքական բանակի զինվորների համազգեստին պատկերված է Էնվեր Փաշան եւ հետեւյալ գրառումը՝ «Հայեր, մի փախեք, դուք ուղղակի կմեռնեք հոգնած»:

«Այսօր մեր սահմաններին կանգնած է «գորշ գայլերի» մի ոհմակ, որը պատրաստ է ցանկացած պահի դաժանությամբ մխրճվել Հայաստանի տարածք, եւ մխրճվելու են տարբեր մարզեր… Դա մինչեւ տարվա վերջ իրենց պլաններում կա…Մինչեւ տարվա վերջ իրենց պլաններում է կա իրենց ոտքերը Սեւանի մեջ մտցնելը: Մենք ժամանակին զիջումների ենք գնացել այդ մարդակերների հետ, դրա համար ենք այս վիճակում: Նրանց հետ կոմպրոմիսի գնացող գործընթացներն իրականացնողը ներկայիս իշխանությունն է»,-ընդգծեց Դավիթ Սահակյանցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930