Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին հանելով երկրի հա՞րց ես լուծում»․ քաղաքացին՝ անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիներին

Սեպտեմբեր 26,2023 09:35

Քիչ առաջ քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը։ Այստեղ բավականին լարված էր, քանի որ ոստիկանական մեծ ուժեր հավաքվեցին և սկսեցին փողոցը փակող երիտասարդներին բերման ենթարկել։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է։

Երթևեկությունը կաթվածահար է Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառ (Կասյան) խաչմերուկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում։

Արշակունյաց պողոտայում ցուցարարները ճանապարհը բացեցին երեխային հիվանդանոց տանող մեքենայի առաջ։

Policemen arrest the protesters who are trying to block the streets of Yerevan, Armenia

Աբովյան փողոցի «Սաս» սուպերմարկետի մոտ ցուցարարները բերման էին ենթարկում երիտասարդներին։ Ցուցարար կանանցից մեկը լրագրողների հետ զրույցում  նշեց՝ բերման են ենթարկում տղաներին, տղաները չլինեն, բերման են ենթարկելու կանանց ու աղջիկներին․ «Իրենց մոտ արգելք չկա, թուրքին հաճոյանալու համար ամեն ինչ կանեն։ Արցախը հենց այնպես՝ զենքերով նվիրել է թուրքին, թուրքին հաճոյանալու համար Հայաստանն էլ կտա։ Ամեն ինչ, ինչ արել է, հայերի դեմ է արել։ Ոստիկաններն էլ, անտարբերության դիմակը դրած, տանում են քաղաքացիներին»։

Այս խոսակցությանը միջամտեց պաշտոնական հագուկապով մի քաղաքացի՝ ասելով, թե ի՞նչ մասնագիտություն ունեք, քաղաքագե՞տ եք․ «Պետք չի, էլի, դե երկիրը ղեկավարեք»։

Մի տղամարդ էլ նշեց, թե պետք է հիմա սահմանին լինել։ Կանայք ասացին՝ բա դուք հիմա ինչո՞ւ եք այստեղ, ասաց, թե գիշերն է եկել ու շարունակեց․ «Նիկոլին հանելով երկրի հա՞րց ես լուծելու։ Ո՞վ է գալու»։

Անգամ քաղաքացիներ կային, որ իրենց ռեպլիկներով վիրավորում էին ցուցարարներին։

Ժամը 9:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից ոստիկանություն է բերման ենթարկվել ցույցերի 32 մասնակից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930