Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցեք, ժողովուրդ ջան, այ, սենց կբացեմ ճանապարհը»․ կինը բացեց փողոցն ու ցուցարարներին մեղադրեց Արցախում կատարվողի համար

Սեպտեմբեր 26,2023 09:55

Քիչ առաջ, երբ ցուցարարները նստարաններով փակեցին Աբովյան փողոցը և փոքր-ինչ հեռու կանգնեցին, մի կին եկավ ու նստարաններից մեկը հեռացրեց՝ բացելով փողոցը։

Այնուհետև, երբ ցուցարարները մոտեցան, այդ կինը սկսեց նրանց վրա գոռգոռալ․ «Իմ տղեն ձեզնից լա՞վն էր․․․ էնտեղ սոված կոտորվում են, փակեք, որ էն խեղճերն էնտեղ կոտորվեն։ Թուրքը կանգնած վախեցնում է, ո՞նց էդ ժողովրդի ղադրը չեք իմանում։ Ղարաբաղցիները մեղք են։ Թուրքն ասում է՝ ուռա, ինչ լավ է, որ սրանք փակում են, մենք էլ էնտեղ հուփ տանք։ Քո պատճառով են անում թուրքերը, այ, էս ճամփա փակելն է անում»։

Այդ կինն ասաց, որ իբր Արցախում կատարվողի մեղավորը ցուցարարներն են․ «Ղարաբաղցու մասին մտածող լինեիք, չէիք թափվի ասֆալտին, ձեր Քոչի հրամանները կատարեիք»։

Ցուցարարները փորձեցին կնոջը ինչ-որ բաներ բացատրել, հետո հասկացան, որ անիմաստ է և հեռացան։

Կինն էլ նստեց նստարանին ու դիմելով վարորդներին ասաց․ «Անցեք, ժողովուրդ ջան, գնացեք ձեր գործին, այ, սենց կբացեմ ճանապարհը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930