Լրահոս
Օրվա լրահոսը

Բլինքենը Ֆիդանի հետ օրերս քննարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հետ կապված հարցը

Սեպտեմբեր 26,2023 10:32

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցին հարց էր հնչել՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի Նախիջևան կատարած այցի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ ունենալու հեռանկարների ու այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մասին:

Ի պատասխան, պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրեց, որ այս հարցերը քննարկվել են վերջերս ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջև Նյու Յորքում:

«Ես չեմ պատրաստվում ասել ավելին, քան, որ մենք այս հարցով զբաղվել ենք Թուրքիայի կառավարության հետ: Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինքենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ օրը Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կարող են կառուցողական դեր խաղալ տեւական համաձայնության հասնելու գործում, և դա, իհարկե, կներառի Թուրքիան»,- ասել է Միլերը:

Պետքարտուղարության խոսնակը հրաժարվեց տրամադրել այլ մանրամասներ այս հարցի վերաբերյալ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930