Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն կոչ է արել ԵԽ անդամ պետություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին։

Ըստ Աննիտա Դեմետրիուի, մենք ականատես ենք լինում ոչ միայն ռազմական ագրեսիայի, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումների. «Մեր վճռականությունը հանուն այդ սկզբունքների պետք է լինի անվերապահ և զերծ երկակի ստանդարտներից՝ անկախ նրանից, թե ով է ագրեսորը։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեպքում, և Թուրքիան՝ Կիպրոսի դեպքում: Միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի վերականգնման ջանքերին։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է մեր ողջ էներգիան ուղղենք Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտին։ Պետք է նաև վերջ դնենք Հայաստանում Ադրբեջանի ագրեսիային և Կիպրոսում Թուրքիայի անօրինական ու ծավալապաշտական նկրտումներին եւ հնարավորինս շուտ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»:
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս ելույթից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները փորձել են ներկաներին ինչ-որ բուկլետներ բաժանել, տեղեկատվական թերթիկներ տալ՝ հօգուտ իրենց, բայց հիմնականում մերժվել են: Նրանք շուրջ 450 պատվիրակներից մերժում են ստացել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































