Aravot.am-ը Արցախի հոգեւոր թեմից փորձեց պարզել՝ արդյոք բոլոր հոգեւորականները կարողացել են դուրս գալ էթնիկ զտման ենթարկված Արցախից: Արցախի հոգեւոր թեմից հետեւյալը փոխանցեցին. «Բոլորն իրենց հոտի հետ դուրս են եկել Արցախից»:
Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտի Մայր տաճարում Հրայր սարկավագի կողմից վերջին պատարագն էր մատուցվել։
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ Monumentwatch.org անկախ ակադեմիական հարթակը, որ պարբերաբար արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, վերջին ահազանգերի թվում անդրադարձել է Ամարասի վանքի բռնազավթմանը, ի թիվս այլնի նշել, որ Ադրբեջանը պարտավոր է հետեւել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։

Monumentwatch.org -ը շեշտել է, որ բռնազավթված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները եւ Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․), ինչպես նաեւ շատ հարցեր կարգավորվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ «jus ad bellum» սկզբունքով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































