Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Գյումրիում գողացել են բանկի կառավարիչի աղավնիները

Հոկտեմբեր 04,2023 20:08

Գյումրիում բանկերից մեկի կառավարիչը դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ գողացել են իր 17 աղավնիները։

Ըստ նրա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ կոտրել են իր տան դիմաց տեղադրված աղավնիներ պահելու համար նախատեսված տնակի պատուհանի ճաղավանդակը։

Կառավարիչը նաև հայտնել է, գողությունը կատարվել է  հոկտեմբերի 2-ի՝ ժամը 23.30-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատճառվել է մոտ 170.000 դրամի վնաս:

Գործն ուղարկվել է  Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031