Պաղեստինական «Համաս» խմբավորումը առավոտից զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։ Տելեգրամյան իր ալիքում հաղորդում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Իսրայելը իր պատասխան ռազմագործողությունը անվանել է «Երկաթյա թուր»։

◾️Արաբները հարվածներ են հասցրել տարբեր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Թել-Ավիվին։ Կան զոհեր, վիրավորներ և գերեվարվածներ։
◾️Իսրայելը հայտարարել է, որ բանակը (ՑԱԽԱԼ) «պատերազմին պատրաստ լինելու» վիճակի է բերված։
Կարդացեք նաև
◾️Համասը կոչ է արել Լիբանանում տեղակայված իր ուժերին ևս միանալ կռվին։
◾️«Համասը» գործողությունը կոչել է «Ալ Աքսայի ջրհեղեղ»։
◾️Հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։ Խորհրդանիշները Արևելքում ինչպես միշտ կարևոր են»։
Վարուժան Գեղամյանը նաեւ գրում է․ «Ամեն բան հուշում է, որ առավոտյան սկսված բախումը կարող է ընդունել լայնամասշտաբ պատերազմի բնույթ։ Այդ դեպքում դրա ազդեցությունը մենք արագ կզգանք Հայաստան-Ադրբեջան ճակատում»։

Մենք՝ Հայաստանը, ոչ միայն նույն տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի մի մասն ենք, ինչ որ Իսրայելն ու Պաղեստինը, այլև փոխկապակցված ենք հստակ աշխարհաքաղաքական կապերով։
Հայաստանում՝ Արցախ-Սյունիքյան ճակատում կատարվողն ու կատարվածը նույն մեծ խաղի մի մասն է, ինչ այս պահին Ուկրաինայում, Իսրայելում ու Պաղեստինում կատարվողը։ Այս առումով բավական է հիշեցնել, որ Իսրայելը Ադրբեջանին օգնում է և զինում է մեր դեմ, որովհետև դրանով փորձում է չեզոքացնել Իրանի սպառնալիքը Պաղեստինում, Սիրիայում և այլուր։
Հետևաբար՝ այն, ինչ կատարվի մեզ համար «հեռավոր և անհրապույր» թվացող Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա»։


















































