Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող ATP Rolex Shanghai Masters մրցաշարի երրորդ շրջանում ուժերը չափեց Բուլղարիան ներկայացնող Գրիգոր Դիմիտրովի հետ։ Դիմակայությունը տեւեց 2 ժամ 50 րոպե, որի ավարտին Դիմիտրովը երկու սեթում հաղթանակ տարավ 7։6, 6։4 հաշվով։
Շանհայի Masters-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 8 միլիոն 800 հազար է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































