Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ քննարկվել են ԼՂ-ի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերը

Հոկտեմբեր 10,2023 19:15

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։

Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031