Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի գործողությունները Սիրիայում սպառնում են տարածաշրջանի կայունությանը․ Բայդենը երկարաձգել է արտակարգ դրությունը

Հոկտեմբեր 13,2023 16:47 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Սիրիայի հետ կապված արտակարգ դրությունը և ընդգծել, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի հյուսիս-արևելքում վտանգում են խաղաղ բնակիչներին, ինչպես նաև սպառնում տարածաշրջանի անվտանգությանը։

«Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Թուրքիայի կառավարության ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, խաթարում են Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ին  ջախջախելու արշավը, վտանգում են քաղաքացիներին, սպառնում տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը, ինչը սպառնալիք է  Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»,-ասվում է Բայդենի հայտարարությունում։

Նշվում է, որ «2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 13894 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը պետք է շարունակի գործել նաև  2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: