Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Գարբոյանը եւ Նարեկ Մանասյանը մտան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հոկտեմբեր 13,2023 22:30

Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։

Հայաստանն այս փուլում ուներ վեց ներկայացուցիչ, որոնցից եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին միայն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որը մեկ գլխով բարձր գտնվեց  մալթացի Ինձագի Հուբերից՝ յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը միավորներով առավելության հասավ Հունաստանի հավաքականի անդամ  Վագկան  Նանիջանյանի նկատմամբ։

Հարկ է նշել, որ Ռուդոլֆը  երեք ռաունդներից յուրաքանչյուրում մեկական անգամ նոկդաունի ենթարկեց  մրցակցին։

Ցավոք, նախավերջին շրջափուլը հաղթահարել չկարողացան  48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ՝ Ռուսլան Ասլիկյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը եւ 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031